Մատչելիության հղումներ

Անկախ ֆիլմերի առաջին համահայկական փառատոնը Հայաստանում


Armenia - the logo of non-comercial cinema center of Armenia

Armenia - the logo of non-comercial cinema center of Armenia

Մայիսի 28-30-ը Երեւանում անցկացվում է անկախ ֆիլմերի առաջին համահայկական փառատոնը, որի ընթացքում ընտրված 5-6 ֆիլմերը կմասնակցեն համաշխարհային ոչ պրոֆեսինալ կինոյի փառատոնին:

Անկախ ֆիլմերի համահայկական փառատոնն անցկացնում է Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնը` CANC-ը, որը համաշխարհային ոչ պրոֆեսինալ կինոյի միության` UNICA-ի անդամ դարձել է 2010-ի սեպտեմբերից: Հայաստանյան առաջին փառատոնն ունի 19 մասնակից, որոնք իրենց աշխատանքները ներկայացրել են չորս անվանակարգերում` երիտասարդական, ուսանողական, ընդհանուր եւ մեկ րոպանոց ֆիլմեր: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող ֆիլմը օգոստոսին ներկայացվելու է Լուքսեմբուրգում անցկացվելիք UNICA-ի 73-րդ ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնին:

Անկախ ֆիլմերի համահայկական փառատոնը նպատակ ունի ստեղծել միջավայր, որը կնպաստի ոչ կոմերցիոն ֆիլմերի արտադրության զարգացմանը Հայաստանում եւ կօգնի գտնել նոր ռեժիսորներ:

Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնի հիմնադիր-նախագահ Արտաշես Հովհաննիսյանը 1988-ին իր «Դիրիժոր» ֆիլմով մասնակցել է ԽՍՀՄ երկրների ոչ պրոֆեսինալ ֆիլմերի փառատոնի նախըտրական փուլին: Նրա ֆիլմը համարվելով լավագույններից` ուղարկվել է UNICA-ի փառատոնին, որտեղ էլ արժանացել է ոսկե մեդալի

:
XS
SM
MD
LG