Մատչելիության հղումներ

Մլադիչի առողջական վիճակը բավարար է նրան Հաագա տեղափոխելու համար


Սերբ բժիշկներն այսօր քննություն են անցկացրել եւ հայտնել են, որ պատերազմի հանցագործությունների մեղադրանքով երեկ Սերբիայի հյուսիսում ձերբակալված գեներալ Ռադկո Մլադիչի առողջական վիճակը բավարար է նրան Հաագայում գտնվող ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների դատարան էքստրադիցիայի ենթարկելու համար։

Մլադիչի փաստաբանը մտադիր է բողոքարկել այդ որոշումը։

Մլադիչի որդին` Մարկոն ասել է, որ գեներալը երկու անգամ ուղեղի կաթված է տարել եւ չի կարող խոսել։

69-ամյա Մլադիչն անցած 15 տարիների ընթացքում միջազգային հետախուզման մեջ է եղել, նա մեղադրվում է 1992-95 թվականներին Բոսնիայի պատերազմի ընթացքում մարդկության դեմ հանցագործություններ կատարելու, մասնավորապես, Սրեբրենիցայում 8 հազար մահմեդական տղամարդկանց եւ տղաների սպանդի համար։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG