Մատչելիության հղումներ

Նկարիչների միության երեք ցուցասրահները այս օրերին զբաղեցված են Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների գործերով. մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողներն այստեղ ցուցադրում եւ պաշտպանում են իրենց դիլպոմային աշխատանքները:

Դիզայնի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի մագիստրոսները ներկայացրել էին ամենատարբեր աշխատանքներ`այդ թվում խիստ կիրառական նշանակություն ունեցող առարկաների ձեւաորումներ`մեղվաբուծության պարագաներից մինչեւ զբոսաշրջության համար նախատեսված հարմարանքներ եւ գնացքի համալիր նախագիծ:

Ավարտական աշխատանքները պատկանում են Գեղարվեստի ակադեմիային, վաճառքի դեպքում ակադեմիան ստացված հասույթից հեղինակին տրամադրում է իր բաժինը, բայց պարզվում է, ֆակուլտետում նման նախադեպ չկա. ո’չ ժամանցային սրճարանի ինքնատիպ նախագծերը, ո’չ էլ շտապ օգնության հարմարավետ սայլակն ու դիզայներական այլ լուծումները բիզնես աշխարհի ներկայացուցիչներին չեն հետաքրքրում: Եվ առայժմ անորոշ է ուսանողների վճարած բարձր ուսման վարձի`500 հազար դրամ, երկարատեւ աշխատանքի ու ջանքերի արդյունք դարձած նախագծերի ապագան:

XS
SM
MD
LG