Մատչելիության հղումներ

ԿԳ նախարարության նախաձեռնությամբ մի քանի ավագ դպրոցներ հենակետային կդառնան տարբեր մասնագիտությունների համար: Իսկ մինչեւ այդ կանցկացվեն մասնագիտական կողմնորոշման հատուկ դասընթացներ:

Նախարար Արմեն Աշոտյանի խոսքով`119 դպրոցը լեզբանական ուղղվածություն լունենա, 118-ը` բնագիտական եւ այլն:

Առաջիկայում կազմակերպվելու են դասընթացներ, որոնց ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի աշխատակիցները նախ կներկայացնեն աշխատաշուկայի վերլուծությունը` պահանջարկն ու առաջարկը, ապա աշակերտներին հնարավորություն կտան գործնականում ծանոթանալ նախընտրած մասնագիտությանը:

Կենտրոնն ընտրել է պահանջարկ ունեցող 5 մասնագիտություն` մարքեթինգ, հաղորդակցություն, արդյունաբերական էլեկտրոնային նախագծում, կառավարման տվյալների բազայի ծրագրավորում, համակարգչային եւ ցանցային կառավարում:

Ծրագրի ավարտին նախատեսվում է իրականացնել ցուցահանդես տոնավաճառ, որի ընթացքում 10-11-րդ դասարանցիները կներկայացնեն արդյունքները:

XS
SM
MD
LG