Մատչելիության հղումներ

Մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը կլքի իր պաշտոնը


Հունիսի 15-ից Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը կլքի իր պաշտոնը` սեփական դիմումի համաձայն:

«Այս որոշումը երկար քննարկումների արդյունք է: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր 20-րդ նիստում հաստատեց, որ Բեկոր Փափազյանի կատարած աշխատանքը խիստ կարեւոր է եղել կառույցի հիմնադրման, զարգացման եւ ոլորտային ուղղությունների հստակեցման տեսանկյունից», - ասված է, մասնավորապես, հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: - «Պարոն Փափազյանը բարեխղճորեն իրականացրել է իր առջեւ դրված հիմնական նպատակը` Հայաստանում գործարկել պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով առաջնորդվող կառույց: Նրա պաշտոնավարման արդյունքում նաեւ մեկնարկել են հիմնադրամի առանցքային եւ խոշորագույն ծրագրերը զբոսաշրջության եւ առողջապահության ոլորտներում` գրանցելով էական առաջընթաց»:

Ազգային մրցունակության հիմնադրամը անկախ կառույց է` հիմնված Հայաստանի կառավարության եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության, Հայաստանի առաջատար բիզնեսի ներկայացուցիչների համագործակցության վրա: Հիմնադրամի նպատակն է տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով հասնել ազգային մրցունակությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG