Մատչելիության հղումներ

Մլադիչին Հաագա ուղարկելուց առաջ սերբ բժիշկները կհետազոտեն նրան


Սերբ բժիշկներն այսօր պետք է քննություն անցկացնեն եւ վճռեն, թե արդյո՞ք պատերազմի հանցագործությունների մեղադրանքով երեկ Սերբիայի հյուսիսում ձերբակալված գեներալ Ռադկո Մլադիչի առողջական վիճակը բավարար է նրան Հաագայում գտնվող ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների դատարան էքստրադիցիայի ենթարկելու համար:

69-ամյա Մլադիչն անցած 15 տարիների ընթացքում միջազգային հետախուզման մեջ էր, նա մեղադրվում է 1992-95 թվականներին Բոսնիայի պատերազմի ընթացքում մարդկության դեմ հանցագործություններ կատարելու, մասնավորապես` Սրեբրենիցայում 8 հազար մահմեդական տղամարդկանց եւ տղաների սպանդի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG