Մատչելիության հղումներ

logo-print

Համաներման մասին որոշումը մտել է ուժի մեջ


Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին հինգշաբթի օրը Ազգային ժողովի ընդունած որոշումը մտել է ուժի մեջ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին «Պաշտոնական տեղեկագիր» ընկերությունից, որոշումը հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

Ազգային ժողովից նախօրեին հայտնել էին, որ որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական տեղեկագրում հրապարակման պահից:

Համաներումը կիրառվելու է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG