Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյան. «Դովիլի հայտարարությունը կարող է խթան հանդիսանալ հանգուցալուծման համար»


Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյան

«Մենք բարձր ենք գնահատում Նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը», - հինգշաբթի օրը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` արձագանքելով Դովիլում ընդունված հայտարարությանը:

«Այսօր, Դովիլում, Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունը կարեւոր ուղերձներ է պարունակում եւ կարող է խթան հանդիսանալ հիմնախնդրի հանգուցալուծման համար», - արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ասել է Նալբանդյանը:

«Հայաստանը միշտ կողմնակից է եղել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը եւ բազմիցս դա ապացուցել է գործնականում, ուստի պարզ է, թե ում է ուղղված այս առնչությամբ հայտարարության մեջ պարունակվող միանշանակ ուղերձը», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունում:

«Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին` որպես հիմնախնդրի կարգավորման համար բանակցությունների հիմք: Եթե Ադրբեջանը տա իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, թե ում է հասցեագրված հայտարարության մեջ նաեւ այս կապակցությամբ հնչեցված ուղերձը», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG