Մատչելիության հղումներ

Եմենում բախումների հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել


Եմենի մայրաքաղաք Սանայում բախումների հետեւանքով վերջին օրերին տասնյակ մարդիկ են զոհվել, երկրում քաղաքացիական պատերազմի իրական վտանգ կա:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս շաբաթվա սկզբից բախումներում զոհվել է առնվազն 48 մարդ:

«Ռոյթերզ»-ը, իր հերթին, հաղորդում է անցած գիշեր Եմենի մայրաքաղաքում ընդդիմադիրների եւ նախագահ Ալի Աբդուլա Սալեհի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած կատաղի բախումների մասին, որոնց հետեւանքով, ինչպես ենթադրում են Եմենի կառավարության պաշտոնյաները, տասնյակ մարդիկ են զոհվել:

Եմենում այս տարվա հունվարից շարունակվող հակակառավարական ցույցերի գլխավոր պահանջը երկիրը 1978 թվականից ղեկավարող Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG