Մատչելիության հղումներ

Էմմիին «Եվրատեսիլ»-ի ժյուրին է ցածր գնահատել


Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես հրապարակել է «Եվրատեսիլ 2011»-ի քվեարկության արդյունքնները, որոնց համաձայն` հեռուստադիտողի քվեարկությամբ Էմմին կարող էր հաղթահարել առաջին կիսաեզրափակիչ փուլը, սակայն ժյուրին նրա ելույթը ցածր է գնահատել:

Ըստ պաշտոնական հրապարակման տվյալների` հեռուստադիտողներից ստացած քվեներով Էմմին հավաքել է 75 միավոր` հայտնվելով հեռուստաքվեարկության 7-րդ տեղում, սակայն ժյուրին նրան տվել է ընդամենը 33 միավոր` այդ օրվա 19 ելույթների մեջ դասվելով 15-րդ տեղում:

Երկու քվեարկությունների միավորման արդյունքում Էմմին ստացել է 54 վերջնական միավոր` առաջին կիսաեզրափակիչ փուլում հավասար միավորներով Մալթայի հետ հայտնվելով 11-րդ եւ 12-րդ տեղում:

Վերջնական արդնունքներով Էմմիից ընդամենը 1 միավորով առաջ անցած Շվեյցարիան կարողացավ անցնել եզրափակիչ փուլ:
XS
SM
MD
LG