Մատչելիության հղումներ

Կառավարությանը անվստահություն հայտնելու Դաշնակցության նախաձեռնությունը տապալվեց


Դաշնակցություն խորհրդարանական խմբակցությունը այսօր առաջարկեց Ազգային ժողովի որոշման նախագիծ, ըստ որի` խորհրդարանը երկրի նախագահին առաջարկում է քննարկել կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը:

Ըստ նախագծի` հիմք են ընդունվում խմբակցության հարցապնդման կապակցությամբ կառավարության պատասխաններից առաջացած մտահոգությունները:

Դաշնակցություն խմբակցության անդամ, կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, որ կառավարությունը վարում է հակասոցիալական քաղաքականություն, չի ապահովում աղքատության հաղթահարման եւ սոցիալական ծրագրերի անխափան իրականացումը:

Որոշումը չընդունվեց` կողմ քվեարկեց 10 պատգամավոր, դեմ` 13, կոալիցիայի մի շարք պատգամավորներ ներկա էին, բայց չքվեարկեցին:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը զգուշացրեց, որ այս նախագիծը չորս ամիս հետո եւս ներկայացվելու է:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG