Մատչելիության հղումներ

Յովանովիչ. «ԱՄՆ-ը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը»


Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ընդունել է Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին պաշտոնավարման ընթացքում կատարած մեծ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Մարի Յովանովիչի անձնական ներդրումն ԱՄՆ-ի աջակցությամբ տարբեր ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացման գործում:

Դեսպանը, իր հերթին, արդյունավետ է համարել Հայաստանում պաշտոնավարման տարիները եւ համոզմունք հայտնել, որ հայ - ամերիկյան համագործակցությունը հետագայում եւս դինամիկ կզարգանա` ընդգծելով, որ Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG