Մատչելիության հղումներ

logo-print

Russia Today-ը Հայաստանի մասին ֆիլմ կցուցադրի


Հունիսի 3-4-ը անգլալեզու Russia Today հեռուստաալիքով բազմիցս եթեր կհեռարձակվի «Հայաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից 20 տարի անց» ֆիլմը, որի ուշադրության կենտրոնում է Հայաստանի նորագույն պատմությունը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամլո ծառայության փոխանցմամբ` ֆիլմը սկսվում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի դեպքերով, ներկայացվում են ղարաբաղյան հակամարտության դրդապատճառներն ու բանակցային գործընթացի ներկայիս փուլը:

Ֆիլմը պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստի եւ հետեւանքների մասին:

Կինոնկարում ներկայացվում են նաեւ Հայաստանի ձեռքբերումները քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG