Մատչելիության հղումներ

Բաքվի դրոշակաձողն այլեւս աշխարհում ամենաբարձրը չէ


Աշխարհի արդեն նախկին ամենաբարձր դրոշակաձողը Բաքվի Դրոշի հրապարակում

Աշխարհի արդեն նախկին ամենաբարձր դրոշակաձողը Բաքվի Դրոշի հրապարակում

Մայիսի 24-ին Դուշանբեում բարձրացվել է Տաջիկստանի Հանրապետության դրոշը` աշխարհում ամենաբարձր դրոշակաձողի վրա:

Ձողի բարձրությունը 165 մետր է` 3 մետրով ավելի, քան ադրբեջանական դրոշի կայմը, որը բացվել է Բաքվում եւ մինչեւ այժմ համարվում էր աշխարհի ամենաբարձրը:

Դուշանբեում Տաջիկստանի դրոշը բարձրացվել է Ազգային պալատի մոտ, բայց դեռ պաշտոնական բացումը տեղի չի ունեցել:

Asia-Plus գործակալությունը հաղորդում է, որ դրոշի երկարությունը 60 մետր է, լայնությունը` 30 մետր:

Դրոշի տեղադրումը կատարել է Trident Support ընկերությունը. սա աշխարհում միակ ընկերությունն է, որը մասնագիտացել է ռեկորդային բարձրությամբ դրոշների տեղադրման գործում:

Դուշանբեում աշխատանքները սկսվել էին անցած տարվա նոյեմբերի 24-ից, որը երկրում հռչակված է Դրոշի օր. 1992 թվականին այդ օրը պաշտոնապես հաստատվել է Տաջիկստանի պետական դրոշը:

Մինչ այս, աշխարհում ամենաբարձրը համարվում էր Բաքվում տեղադրված դրոշակաձողը: Ադրբեջանի մայրաքաղաքում դրոշը բարձրացվել էր 162 մետր: Դրոշի հրապարակը մոտավորապես երեք տարի կառուցվում էր, եւ ոչ պաշտոնական տեղեկություններով` աշխարհում արդեն նախկին ամենաբարձր դրոշը տեղադրելու համար Ադրբեջանը շուրջ 24 միլիոն դոլար էր ծախսել:

Երբեմն ուժեղ քամիների պատճառով դրոշը պատռվում էր, իջեցվում ձողից, այնուհանդերձ` Գինեսի ռեկորդների գիրքը արձանագրել էր, որ Բաքվում բարձրացված դրոշը աշխարհում ամենաբարձրն է: Սակայն հիմա արդեն ամենաբարձրը Դուշանբեում բարձրացված Տաջիկստանի դրոշն է:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG