Մատչելիության հղումներ

logo-print

Իսլանդիայի հրաբխի պատճառով մոտ 500 թռիչք հետաձգվել է


Օդային փոխադրումների եվրոպական գործակալությունը հայտնում է, որ Իսլանդիայում հրաբխից առաջացած մոխրի ամպը տարածվել է Հյուսիսային Իռլանդիայի, Շոտլանդիայի եւ Սկանդինավիայի վրա, ինչի պատճառով մոտ 500 թռիչք հետաձգվել է:

Գրիմսվոթն հրաբուխը ժայթքել է անցած շաբաթ օրը:

Փորձագետները քիչ հավանական են համարում անցած տարվա իրավիճակի կրկնությունը, երբ իսլանդական մեկ այլ հրաբխից` Էյաֆյալլայոկուլից տարածված մոխրի ամպը 6 օր շարունակ կաթվածահար էր արել օդային հաղորդակցությունը Եվրոպայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG