Մատչելիության հղումներ

logo-print

Եղիսաբեթ երկրորդն ընդունել է Օբամային


Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդն այսօր Բուկինհեմյան պալատում պաշտոնապես ընդունել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային եւ նրա տիկնոջը՝ Միշել Օբամային։

Օբաման Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինից Լոնդոն է ժամանել ծրագրվածից ավելի վաղ՝ Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով հարկադրված լինելով որոշ փոփոխություն կատարել այցի ժամանակացույցում։

Եռօրյա պետական այցի ընթացքում Օբամայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի բանակցությունները նախատեսված են չորեքշաբթի օրը։

Եվրոպա կատարած ուղեւորության շրջանակներում Օբաման այցելելու է նաեւ Ֆրանսիա, Լեհաստան:

Վարշավայում նախատեսված է Օբամայի հանդիպումը Կենտրոնական Եվրոպայի երկրների ղեկավարների հետ։

Սերբիայի նախագահը որոշել է բոյկոտել ու չմասնակցել այդ հանդիպմանը։ Բորիս Տադիչի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերբիայի նախագահը Լեհաստան չի մեկնի, քանի որ հանդիպմանը մասնակցելու հրավեր է ստացել նաեւ Կոսովոյի նախագահը։ Կոսովոն 2008 թվականին անկախություն է հռչակել, բայց Սերբիան հրաժարվում է ընդունել դա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG