Մատչելիության հղումներ

Քաղաքացիները դժգոհ են կաթողիկոսի երեւանյան նստավայրի կառուցումից


Սուրբ Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ կառուցվելիք Սուրբ Աննա եկեղեցու հիմնարկեքը, արխիվ

Սուրբ Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ կառուցվելիք Սուրբ Աննա եկեղեցու հիմնարկեքը, արխիվ

Երեւանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից Աղայան 13 շենքի բնակիչներն այսօր բակում հավաքված բողոքում էին իրենց շենքին շատ մոտ իրականացվող շինարարության դեմ։

8 դար վաղեմության Սուրբ Կաթողիկեին կից կառուցվում են նոր՝ Սուրբ Աննա եկեղեցին եւ կաթողիկոսի երեւանյան նստավայրը։ Սուրբ Աննան նախատեսվում է կառուցել 37 մետր բարձրությամբ, իսկ կաթողիկոսի նստավայրը եռահարկ է լինելու։ Շինարարությունը հովանավորում է սփյուռքահայ բարերար Հրայր Հովնանյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Աղայան 13 շենքի բնակիչները դժգոհեցին, որ նախատեսվող շինությունները ոչ միայն կփակեն ճանապարհը ավտոմեքենաների համար, այլեւ կզրկեն իրենց բնակարանները արեւի բնական լույսից։ Պատմեցին, որ շինարարության նպատակով տեղադրված ժամանակավոր պարսպի պատճառով օրերս կանչված շտապօգնության մեքենան չի կարողացել շենքին մոտենալ։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG