Մատչելիության հղումներ

Մայիսի 27-ին Շահումյանի անվան հրապարակում «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կկայանա «Մենք ենք, մեր հաղթանակը» խորագրով երիտասարդական ֆլեշմոբ, որը կարող է գրանցվել նաեւ Գինեսի ռեկորդների գրքում:

Ակցիային մասնակցող երիտասարդները պետք է կրեն կարմիր, կապույտ եւ ծիրանագույն շապիկներ, քանի որ եռագույնով կազմելու են հաղթանակ բառը, ինչը նկարահանվելու է ուղղաթիռից եւ օգտագործվելու է որպես նույնանուն ֆիլմի վերջաբան:

Նախաձեռնության հեղինակները հայտարարություն են տարածել այն մասին, որ 800 մասնակից հավաքելու դեպքում ֆլեշմոբը կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:

Ակցիան նախատեսված էր անկացնել Հայաստանի առաջին հանրապետության օրը, սակայն քաղաքապետարանն այն այն արտոնել է մայիսի 27-ին:
XS
SM
MD
LG