Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանին Ադրբեջանի արտգործնախարարությունը ընդգրկել է այն մարդկանց ցուցակում, ում մուտքը Ադրբեջան խիստ անցանկալի է: Այս մասին Vesti.az-ին հայտնել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը:

Նման ձեւով Ադրբեջանը արձագանքել է ռուսաստանցի հայտնի լրագրողի այցին Ղարաբաղ, որտեղ նա հարցազրույց է վերցրել Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանից, ռուսաստանցի լրագրողի հարցերին պատասխանել է նաեւ Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը:

Հարցազրույցները տեղակայված են «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում:

Ադրբեջանական լրատվամիջոցները Սերգեյ Բունտմանին կոչում են «арменизированный» (հայացված կամ հայկականացված):

Ռուսաստանյան հեղինակավոր ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն արդեն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը:

Ռադիոկայանի կայքէջում տեղադրված իր պատասխանում Վենեդիկտովը, մասնավորապես, ասել է. - «Իմ առաջին տեղակալին Ադրբեջան մուտքի արգելքն ինձ մոտ միայն տարակուսանք է առաջացնում: Նախ` ես իմ բողոքն են ներկայացնում Ադրբեջանի արտգործնախարության աշխատակիցների նման գործողությունների դեմ։ Երկրորդ` ես մտադիր եմ նամակով դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` այդ որոշումը չեղյալ հայտարարելու խնդրանքով: Երրորդ` ուզում եմ հայտնել մեր բոլոր ունկնդիրներին, որ այսուհետ նույնպես «Էխո Մոսկվի» ռադիոկայանի աշխատակիցները այցելելու են այն վայրերը, որտեղ նրանց ուղարկում է գլխավոր խմբագիրը, այլ ոչ թե այն վայրերը, ուր կորոշեն արտերկրյա արտգործնախարարության պաշտոնյաները»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG