Մատչելիության հղումներ

Համահայկական Նկարչական օրը` Կենդանաբանական այգում


Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի` ավանդական դարձած Համահայկական Նկարչական օր միջոցառումն այս տարի կկայանա Երեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ին, Երեւանի կենդանաբանական այգում:

Տարբեր տարիքային խմբերի երեխաներ մինչեւ սեպտեմբերի 1-ը հնարավորություն կունենան իրենց աշխատանքներով մասնակցել մրցույթին: Համահայկական Նկարչական օրը միջոցառմամբ փորձ է արվում երեխաների եւ պատանիների մոտ ձեւավորել սրտացավ վերաբերմունք բնության պահպանության հարցում:

Նախորդ երեք տարիներին Համահայկական Նկարչական մրցույթի երիտասարդ հաղթողները ընտրվել են անկախ ժյուրիի կողմից, ինչպես նաեւ ինտերնետային բաց քվեարկության միջոցով:

Նկարչական օրվա առանձնահատկություններից մեկն այն է, որ մասնակիցները նկարում են ոչ միայն թղթի վրա, այլեւ բնապահպանական պատկերներով զարդարում են մանկապարտեզներից, դպրոցներից ու մանկատներից բերված փայտե սեղանները, որոնք հետո վերադարձվում են կրթօջախներ:
XS
SM
MD
LG