Մատչելիության հղումներ

logo-print

Ավստրիական փոստը Վիեննայի Մխիթարյան միաբանության 200-ամյակին նվիրված դրոշմանիշ է թողարկել


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Վիեննայի Մխիթարյան միաբանության 200-ամյա հոբելյանի կապակցությամբ Ավստրիայի փոստը թողարկել է «200 տարի - Մխիթարյանները Վիեննայում, 1811-2011» դրոշմանիշը` 1 միլիոն տպաքանակով:

Օրերս միաբանությունում կայացել է դրոշմանիշի շնորհանդեսը, որին, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ներկա են եղել Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում Ավստրիայի դեսպան Միխայել Փոսթլը, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Հայկազուն ծայրագույն վարդապետ Նաջարյանը, Ավստրիայում առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Պետեր Շտեֆան Ցուրբրիգենը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում Մխիթարյան միաբանության աբբահայր Պողոս Գոճանյանը ներկայացրել է Վիեննայում միաբանության հիմնումը, միաբանության պատմությունը եւ 200-ամյա ուղին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG