Մատչելիության հղումներ

logo-print

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է սպասվող փոթորկի մասին լուրերը


«Անհայտ անձանց կողմից տարածվող` իբր սպասվող փոթորկի մասին լուրերը մտացածին են ու ստահոդ», - ասված է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության այսօր տարածած հաղորդագրությունում:

Նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ի օրվա երկրորդ կեսից Հայաստանի կենտրոնական եւ հարավային շրջաններում սպասվում են հորդառատ անձրեւներ, ամպրոպներ եւ տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում մինչեւ 20 մետր/վայրկյան արագությամբ: Համապատասխանաբար, նույն շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG