Մատչելիության հղումներ

Երեւանում մեկնարկեց Հայաստան - ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 5-րդ նիստը


Այսօր Հայաստանի արտգործնախարարությունում մեկնարկել է Հայաստան - Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ լիագումար նիստը:

Նիստը բացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, այնուհետեւ տեղի է ունեցել աշխատանքային նիստը, որը հայկական կողմից վարել է արտգործնախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը:

Մինչ նիստը Էդվարդ Նալբանդյանը ընդունել է բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան - ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին: Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ենթատեքստում նրանք արձանագրել են, որ 2010 թվականի հուլիսին բանակցությունների մեկնարկից ի վեր լավ առաջընթաց է գրանցվել: Առ այսօր ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում տնտեսական, ոլորտային եւ ֆինանսական համագործակցության խմբում բանակցվել եւ ժամանակավորապես փակվել է ապագա համաձայնագրի 18 գլուխ:

Նալբանդյանն ու Վիգանդը մտքեր են փոխանակել նաեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG