Մատչելիության հղումներ

Կրկին կեղծ ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին


Երեկ առավոտյան տեղեկատվություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում` Երեւան - Ամստերդամ չվերթի ինքնաթիռում, ռումբ է տեղադրված:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ եւ օպերատիվ խմբերը, մեկ մարտական հաշվարկ:

Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

«Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգ էր ստացվել նաեւ անցած հինգշաբթի օրը` մայիսի 19-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG