Մատչելիության հղումներ

Շփման գծում` 1500 կրակոց, նաեւ` թուրքական արտադրության զենքից


Մայիսի 16-21-ը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 200-ից ավելի անգամ, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակվել է շուրջ 1500 կրակոց: Այդ մասին հաղորդում է Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը` հավելելով, որ «բացի ինքնաձիգերից, առաջնային գծում հակառակորդը կիրառել է նաեւ «ՍՎԴ» եւ թուրքական արտադրության «Իստիգալ» տիպի դիպուկահարային հրացաններ ու «ՊԿ», «ԴՇԿ» եւ «ՈՒՏՅՈՍ» տիպի գնդացիրներ»:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG