Մատչելիության հղումներ

Իսպանիայի մարզային եւ տեղական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը


Իսպանիայում անցկացված մարզային եւ տեղական մարմինների ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Պահպանողական ժողովրդական կուսակցությունը:

Ընտրությունների նախնական արդյունքներով` ընդդիմադիր կուսակցությունը ստացել է ընտրողների 37 տոկոսի քվեն:

Իշխող Սոցիալիստական կուսակցությունը, որին մեղադրում են տնտեսական ճգնաժամը եւ գործազրկությունը հաղթահարելու անկարողության համար, ստացել է ընտրողների ձայների մոտ 28 տոկոսը:

Դիտորդների գնահատականներով` ընդդիմադիր կուսակցությունը հնարավորություն ունի մեծ արդյունք արձանագրել Իսպանիայում 2012 թվականին նախանշված համապետական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG