Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի օգտին լրտեսության կասկածանքով Իրանում երեք տասնյակ մարդ է ձերբակալվել


Իրանի Հետախուզության գործերով նախարարությունը հայտարարել է, թե բացահայտել է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցներից բաղկացած լրտեսական ցանց:

Ըստ պետական հեռուստատեսության եթերում հրապարակված հայտարարության, ձերբակալվել են «ԱՄՆ-ի հետ կապ ունեցող 30 լրտեսներ»:

Հայտնվում է, որ ենթադրյալ լրտեսները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն էին հավաքում գիտահետազոտական հաստատություններում, համալսարաններում եւ արտադրական ձեռնարկություններում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG