Մատչելիության հղումներ

Սիրիայում բախումների հետեւանքով երեք տասնյակ մարդ է զոհվել


Ուրբաթ օրը սիրիսական անվտանգության ուժերի հետ բախումներում 30-ից ավելի ցուցարարներ են զոհվել:

Հակակառավարական ցույցերը ընդգրկել են երկրի ողջ տարածքը: Ցուցարարները պահանջում են նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը, բողոքում են իրենց նկատմամբ ուժի գործադրման դեմ:

Սիրիայի իրավապաշտպանների տվյալներով, մարտին սկսված բախումների հետեւանքով զոհվածների թիվն արդեն անցնում է 800-ից:

Իշխանությունները բախումների պատասխանատվությունը բարդում են արտասահմանից աջակցություն ստացող իսլամիստական խմբերի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG