Մատչելիության հղումներ

Վրաստանում վերսկսվում են բողոքի ցույցերը


Այսօր Վրաստանում վերսկսվում են բողոքի ցույցերը` նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հրաժարակի պահանջով:

Ցույցերը կանցկացվեն Թբիլիսիում եւ Բաթումիում: Դրանք գլխավոր կազմակերպիչը երկրի խորհրդարանի նախկին նախագահ , «Ժողովրդավական շարժում - միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն է:

Բուրջանաձեի ձեւակերպմամբ` ժողովրդավարական բարեփոխումները երկրում անհնար են առանց Սահակաշվիլիի հրաժարականի:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ` երկրի քաղաքական կուսակցությունների մեծ մասը չեն պաշտպանում բողոքի ակցիան` ավելի արդյունավետ համարելով ընտրական օրենսդրության բարեփոխումներն ու ռեժիմի փոփոխությունն ընտրությունների միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG