Մատչելիության հղումներ

Եմենի նախագահը արտահերթ ընտրություններ է հայտարարում


Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը այսօր հայտարարել է, որ մտադիր է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել:

Սալեհի խոսքով, ինքը պատրաստ է այդ քայլին գնալ` երկրում հունվարից շարունակվող հակակառավարական ցույցերին վերջ դնելու համար:

Ցուցարարները պահանջում են 1978 թվականից Եմենը ղեկավարող Սալեհի հրաժարականը: Մարտին երկրի մայրաքաղաք կարգուկանոն հաստատելու համար զինվորական ստորաբաժանումներ են մտցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG