Մատչելիության հղումներ

Սիրիայում 4 ցուցարար է սպանվել


Սիրիայում այսօր անվտանգության ուժերը ցրել են հերթական հակակառավարական ցույցը։ Բախումների արդյունքում սպանվել է 4 ցուցարար:

Ժողովրդավարական բարեփոխումների եւ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականի պահանջով ցույցը տեղի է ունեցել ուրբաթօրյա ավանդական աղոթքից հետո Սիրիայի մի քանի քաղաքներում, չնայած այդ այդ քաղաքներում բանակի առկայությանը:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է 850 հոգի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG