Մատչելիության հղումներ

logo-print

Մայիսի 21-ին Երեւանի Սիրահարների այգում կկայանա «Եվրոպայի օրը Հայաստանում» միջոցառումը, որն իրականացվում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության աջակցությամբ: Նախաձեռնության նպատակն է տոնել ԵՄ-Հայաստան փոխհամագործակցությունն ու ներկայացնել եվրոպական մշակույթի բազմազանությանը:

Եվրոպայի օրվա տոնակատարության շրջանակներում նախատեսված է տեղեկատվական ցուցահանդես, որի ընթացքում հնարավոր կլինի մասնակցել հունական եւ շոտլանդական պարի դասընթացի, սովորել պատրաստել լեհական wycinanki, դիտել ֆրանսիական բեմադրություն եւ եվրոպական մշակույթի բազմազանությունը ներկայացնող այլ նախաձեռնություններ:
Հայաստանում Եվրոպայի օրը նաեւ երաժշտական բազմազանություն է խոստանում. բացօթյա երեկույթի համար կազմակերպիչները նախատեսել են «բալկանյան, հայկական եւ իտալական երաժշտության յուրահատուկ համադրություն», որը համեմված կլինի հայաստանցի եւ այլազգի DJ-ների զարկերով եւ ազգային գործիքների հնչյուններով:

Տոնակատարության ընթացքում կամփոփվի նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից հայտարարված «Իմ Եվրոպան 120 վայրկյանում» խորագրով տեսահոլովակների երիտասարդական մրցույթը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG