Մատչելիության հղումներ

Լիբիայի իշխանությունները հաշտեցման նոր առաջարկներ են ներկայացնում


Լիբիայի իշխանությունները հաշտեցման բանակցությունների շրջանակներում պատրաստակամություն են հայտնել քաղաքներից դուրս բերել իրենց զորքը, եթե ապստամբները եւս գնան այդ քայլին: Այդ մասին երեկ ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը:

Իբրահիմի խոսքերով` հաշտեցման գործընթացը նախատեսում է նաեւ ՆԱՏՕ-ի կողմից Լիբիային հասցվող օդային հարվածների դադարեցում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, մինչդեռ, հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ՄԱԿ-ի բանաձեւի շրջանակներում շարունակելու է ռազմական գործողությունները Լիբիայում մինչեւ Մուամար Քադաֆիի ռեժիմի վերջնական տապալումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG