Մատչելիության հղումներ

«Դոմոդեդովո»-ի ահաբեկչության գործով կալանավորված երկու կանայք ազատ են արձակվել


Ինգուշեթիայում ազատ են արձակվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ի ահաբեկչական գործողությանը առնչություն ունենալու կասկածանքով կալանավորված երկու անձինք` Ֆաթիմա Եվլոեւան եւ Ումարա Աշուեւան, ովքեր ինքնասպան ահաբեկիչ Մուհամեդ Եվլոեւի հետ ազգակցական կապեր ունեին: Նախաքննական մարմինը նրանց անմեղ է ճանաչել:

Ինքնասպան ահաբեկչի եղբոր` Ահմեդ Եվլոեւի նկատմամբ քննությունը շարունակվում է:

«Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչական գործողության հետեւանքով 37 մարդ զոհվել, 120-ից ավելին վիրավորվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG