Մատչելիության հղումներ

Եվրամիության դեսպանները հանդիպել են ՀԱԿ-ի համակարգողի հետ


Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող (ՀԱԿ) Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի դեսպանների, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ-ի անդամ մի շարք այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ:

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի հաղորդագրության համաձայն` քննարկման հիմնական առարկան եղել են գալիք ընտրություններին ընդառաջ ներքաղաքական իրավիճակը, Հայաստանում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի լուծման ուղիները, երկրում օրինական, ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, ինչպես նաեւ արտահերթ համապետական ընտրությունների անցկացման հնարավորությունը:

Զուրաբյանը խոսել է Հայ ազգային կոնգրեսի կողմից իշխանություններին ներկայացրած երեք պահանջների կատարման ընթացքի մասին եւ վստահություն հայտնել, որ մայիսի 31-ին կստեղծվեն նախադրյալներ` սկսելու երկխոսություն` Հայաստանում արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանություն ձեւավորելու օրակարգով: Նա նշել է, որ արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման կարեւոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ ԵՄ-ի եւ նրա անդամ երկրների օժանդակությամբ միջազգային դիտորդական անպիսի առաքելության գործուղումը, որը թույլ կտա մոտ 2 հազար տեղամասերից յուրաքանչյուրում տեղավորել առնվազն մեկ մշտական դիտորդ:

«Քննարկման ընթացքում վերլուծվել է նաեւ Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, մենաշնորհային, օլիգարխիկ արատավոր տնտեսական համակարգի ապամոնտաժման անհրաժեշտությունը, փոքր եւ միջին բիզնեսի, գյուղացիական տնտեսությունների խախտված շահերը վերականգնելու կենսական անհրաժեշտությունը», - ասված է ՀԱԿ-ի հաղորդագրությունում:

Եվրամիության դեսպանները նույն օրը հանդիպել էին նաեւ Դաշնակցության պատվիրակության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG