Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ելույթը.LIVE BLOG


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր հանդես եկավ արաբական հեղափոխություններին նվիրված ընդարձակ ելույթով, արձանագրելով, որ «ազատության ձգտումը», տարիներ շարունակ ճնշված լինելով, ի վերջո հանգեցրեց բռնակալների տապալմանը։


Ստորեւ ներկայացնում ենք ելույթից որոշ հատվածներ.

Օբամա. «Վեց ամիս շարունակ մենք ականատես եղանք արտառոց փոփոխության, որը տեղի էր ունենում Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում։ Մարդիկ ոտքի ելան պահանջելու իրենց հիմնարար իրավունքները։ Երկու պետությունների ղեկավարներ հրաժարական տվեցին։ Դրանց կարող են հետեւել նոր հրաժարականներ։ Այս երկրները գուցե շատ հեռու են մեր սահմաններից, բայց մենք գիտենք, որ մեր սեփական ապագան կապված է այս տարածաշրջանի հետ՝ տնտեսության եւ անվտանգության ուժերով, կապված է պատմությամբ եւ հավատքով»։


Օբամա. «Վերջին 6 ամիսների իրադարձությունները Մերձավոր Արեւելքում ցույց տվեցին, որ ռեպրեսիվ ռազմավարությունը այլեւս չի գործում»։

Օբամա. «Մենք պատմական հնարավորության առջեւ ենք կանգնած։ Մենք հնարավորություն ունենք ցույց տալու, որ Ամերիկան ավելի արժեւորում է թունիսցի փողոցային առեւտրականի պատիվը, եւ ոչ թե Թունիսի բռնապետի շահերը»։

Օբամա. «Ամերիկայի շահերի համար հասարակ մարդկանց, ժողովուրդների հույսերը կարեւոր են, եւ ոչ թե թշնամական մի երեւույթ»։

Օբամա. «Մարդկային արժանապատվության այս ճիչերը լսելի են ողջ տարածաշրջանում»։

Օբամա. «Խաղաղ ցուցարարների ոչ բռնի միջոցներով հնչեցվող ձայնով տարածաշրջանի ժողովուրդները 6 ամսվա ընթացքում ավելի մեծ արդյունքների հասան, քան ահաբեկիչները տասնյակ տարիների ընթացքում»։

Օբամա. «Սիրիայի ռեժիմն ընտրել է սպանությունների ճանապարհը։ Մեզ պետք է դադարեցնել ցուցարարների վրա կրակոցները։ Միացյալ Նահանգները դեմ է տարածաշրջանի ժողովուրդների դեմ բռնության գործադրմանը եւ աջակցում է մարդու համընդհանուր իրավունքների իրացմանը»։

Օբամա. «Մենք կներենք ժողովրդավարական Եգիպտոսի ունեցած 1 միլիարդ դոլարի պարտքերը»։

Օբամա. «Իրաքում մենք տեսնում ենք բազմազգ եւ բազմակրոն ժողովրդավարություն»։

Օբամա. «Մենք շարունակում ենք պնդել, որ իրանցիները արժանի են ունենալ հիմնարար իրավունքներ»։

Օբամա. «Մեր նվիրվածությունը Իսրայելի անվտանգությանը անսասան է։ Իսրայելը պետք է անվարան առաջ տանի խաղաղ գործընթացը։ ԱՄՆ-ը հավատում է, որ ոչ մի խաղաղ լուծում չի կարող պարտադրվել։ Մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը պետք է ավարտվի երկու պետությունների ստեղծմամբ, որը ենթադրում է, որ Պաղեստինը սահման կունենա Իսրայելի, Եգիպտոսի եւ Հորդանանի հետ, ինչպես նաեւ Իսրայելի անփոփոխ սահմաններ Պաղեստինի հետ»։

Օբամա. «Պաղեստինի ժողովուրդը իրավունք ունի կառավարելու ինքն իրեն եւ հասնելու իր հնարավորությունների իրականացման ինքնիշխան եւ ամբողջական պետության կազմում»։

Օբամա. «Համասի մասնակցությունը Պաղեստինի կառավարմանը դժվարացնում է խաղաղ բանակցությունները»։

Օբամա. «Ռեպրեսիվ ռեժիմները կտապալվեն, յուրաքանչյուր մարդ եւ կին օժտված է որոշակի անկապտելի իրավունքներով։ Ամերիկացիների համար այս ըմբոստության տեսարանները կարող են մտահոգիչ լինել, սակայն մեզ համար ըմբոստության ոգին խորթ չէ՝ դա մեր պետականության սկզբնավորման հիմքն է եղել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG