Մատչելիության հղումներ

Կաշառքի մեջ մեղադրվող բժշկուհիները պայմանական ազատ արձակվեցին


Կաշառք ստանալու մեջ մեղադրվող բժշկուհիներ Գայանե Գասպարյանը (ձախ) եւ Ֆիլոմենա Մոսոյանը դատարանի դահլիճում, 19 մայիս
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող բժշկուհիներ Գայանե Գասպարյանը (ձախ) եւ Ֆիլոմենա Մոսոյանը դատարանի դահլիճում, 19 մայիս
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հինգշաբթի մեղավոր ճանաչեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկու բժշկուհիներին, սակայն դատավորը որոշեց նրանց դատարանի դահլիճից պայմանական ազատ արձակել:

Դատավոր Մարինե Մելքոնյանը իր մեղքն ընդունած Սպիտակի պոլիկլինիկայի հոգեբուժ-նյարդաբան Ֆիլոմենա Մոսոյանին 1, իսկ մեղքը չընդունած Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանին 1.5 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց:

Այս արարքի համար նրանց սպասվում էր առավելագույնը 3 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ բժշկուհիները մեղադրվում էին Լոռիի Ջրաշեն գյուղի մի բնակչուհուց 55 հազար դրամ կաշառք վերցնելու մեջ: Ըստ մեղադրանքի` Ֆիլոմենա Մոսոյանը 35 հազար դրամ էր վերցրել Արմենուհի Ասոյանից, որպեսզի նրան հաշմանդամության կարգ նշանակելու համար ուղեգիր հատկացնի: Իսկ Գայանե Գասպարյանը առանց ստացիոնար հետազոտման` բժշկական եզրակացություն կազմելու եւ այն տրամադրելու համար նույն անձից ստացել էր 20 հազար դրամ:

Դատարանը Մոսոյանին եւ Գասպարյանին չզրկեց բժշկական գործունեություն վարելու իրավունքից:

please wait

No media source currently available

0:00 0:02:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG