Մատչելիության հղումներ

Ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին


Այսօր ժամը 15.42-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում Երեւանի Կենտրոն ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացու ահազանգի համաձայն` Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ահազանգը ստացվել է 30-35 տարեկան տղամարդուց, քաղաքային հեռախոսից, որի համարը հայտնի է:

Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները եւ պաշտպանության նախարարության սակրավորները:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` օդանավակայանի տարածքը շրջափակված է, իրականացվել է մարդկանց տարհանում: Ներկա պահին որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG