Մատչելիության հղումներ

logo-print

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ապրիլի 24-ին Յոնի Պերեսի նկատմամբ տարած հաղթանակին` նշելով, որ որ հաղթանակը շատ կարեւոր էր, քանի որ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը։ Վիկ Դարչինյանն այդ օրը մենամարտի էր դուրս եկել գոտիով, որի վրա գրված էր 1915 թիվը:

Դարչինյանն իր կարիերայի ընթացքում ունեցել է 40 մենամարտ, որոնցից 27-ը հաղթել է նոկաուտով, իսկ պարտվել է ընդամենը 3 անգամ: Այժմ նա ցանկանում է ռեվանշ-մարտի հրավիրել իրեն հաղթած 3 բռնցքամարտիկներին եւ դրանից հետո միայն հրաժեշտ տալ ռինգին:

Բռնցքամարտիկի քաշը 53,5 կգ է, սակայն ապագա ծրագրերի մասին խոսելիս նշեց, որ ցանկանում է բարձրացնել քաշային կարգը եւ գրանցել նոր հաջողություններ: Վախթանգը Ավստրալիայում ունի բռցքամարտի ակումբ, Հայաստանում եւս ցանկանում է դպրոց հիմնել:

XS
SM
MD
LG