Մատչելիության հղումներ

Դոմինիկ Ստրոս-Կանը հրաժարական տվեց ԱՄՀ-ի տնօրենի պաշտոնից


Մի քանի օր առաջ Նյու Յորքում հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական բռնություն գործադրելու եւ բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալված Դոմինիկ Ստրոս-Կանը երեկ հրաժարական է տվել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենի պաշտոնից:

ԱՄՀ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված է Ստրոս-Կանի համապատասխան նամակը` ուղղված հիմնադրամի գործադիր վարչությանը:

Նամակում Ստրոս-Կանը վերստին հերքել է իրեն ներկայացվող մեղադրանքը:

ԱՄՀ-ի կայքը տեղեկացնում է, որ մինչ նոր տնօրենի ընտրությունը հիմնադրամի ղեկավարի պարտականությունները կատարում է Ջոն Լիփսքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG