Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Բաշար ալ-Ասադի նկատմամբ


Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի եւ սիրիացի բարձրաստիճան 6 պաշտոնյաների նկատմամբ` մարդու իրավունքները խախտելու համար:

Այսօր սպասվում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հանդես կգա արաբական աշխարհում սկիզբ առած ընդվզումների վերաբերյալ մեծ ճառով:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Օբաման ստորագրել է հանձնարարական` խստացնելու Սիրիայի կառավարության նկատմամբ ճնշումը, որպեսզի այդ երկիրը դադարեցնի բռնություններն ու սկսի անցումը ժողովրդավարական համակարգի:

Արդեն ամիսներ շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում Սիրիայում առնվազն 800 մարդ է զոհվել, հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG