Մատչելիության հղումներ

Բին Լադենը ողջունել էր արաբական աշխարհի հեղափոխությունները


Իսլամիստական կայքերից մեկում «Ալ-Ղաիդա»-ն հրապարակել է իր նախկին առաջնորդ Ուսամա Բին Լադենի 12-րոպեանոց ձայնագրությունը, որը արվել է նրա մահից ոչ շատ առաջ:

Ձայնագրության մեջ Բին Լադենը ողջունում է արաբական աշխարհի հեղափոխությունները եւ իր հիացմունքը արտահայտում Եգիպտոսում ու Թունիսում իրականացված իշխանափոխություններով:

Ուսամա Բին Լադենը ամերիկյան հատուկ նշանակության ուժերի կողմից սպանվեց մայիսի 2-ին` Պակիստանի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG