Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի արտգործնախարարը մեկնեց Վաշինգտոն


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզից աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` մինչ ԱՄՆ մեկնելը երեկ առավոտյան Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի անդամների եւ Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Վաշինգտոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը ելույթ կունենա «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում: Նախատեսված են նաեւ Նալբանդյանի հանդիպումները ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Մայիսի 20-ին Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում կմասնակցի Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG