Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհրդարանի նախագահը հանդիպում է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ


Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել վերջին շրջանում Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացներին, մասնավորապես ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսության ծավալման հնարավորությանը, որը ստեղծվում է Հայ Ազգային Կոնգրեսի բարձրացրած 3 պահանջների բավարարման հետևանքով», - ասված է Կոնգրեսի տարածած հաղորդագրությունում:

Լեւոն Տեր-Պետրոսյանը «հանգամանալից ներկայացրել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, կոռուպցիայի դեմ վճռական պայքար մղելու կենսական անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ երկիրը քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու միակ միջոցը արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումն է»:

Մանրամասնորեն քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG