Մատչելիության հղումներ

logo-print

Ջազային քոլեջի անձնակազմը շարունակում է պայքարել միավորման դեմ


ՀՀ կառավարության որոշման համաձայն` Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը պետք է միավորվի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երեւանի մշակույթի պետական քոլեջին: Մշակույթի նախարարի` հունվարին կայացրած որոշումը պետք է արդեն ուժի մեջ մտներ, բայց ջազային քոլեջի անձնակազմը դեռ պայքարում է:

Ջազային քոլեջի դասախոսական կազմը պահանջում է հնարավորություն տալ շարունակել իրենց նեղ մասնագիտական քոլեջի գործունեությունը, այլապես պատրաստվում են «պայքարել մինչեւ վերջ»: Դասախոսների հետ համակարծիք են նաեւ ջազային քոլեջի ուսանողները: Քոլեջի դասախոս Գեւորգ Անդրիկյանը համեմատության համար առաջարկում է միավորել, օրինակ, մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG