Մատչելիության հղումներ

Խոշոր ավտովթար Երեւանում. կան զոհեր եւ վիրավորներ


Այսօր ժամը 21.30-ի սահմաններում խոշոր վթար է տեղի ունեցել Երեւանի Արցախի փողոցում, կան զոհեր ու վիրավորներ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արցախի 24 շենքի դիմաց իրար են բախվել թիվ 76 երթուղու «Գազել» մակնիշի երթուղային տաքսին եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Բախման հետեւանքով առաջացել է պայթյուն, երկու մեքենաների մեջ հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով` չորս մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել:

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, զոհերի թվում են «Մերսեդես»-ի եւ «Գազել»-ի վարորդները, երթուղայինի ուղեւորներից երկուսը:

Զոհվածների ու վիրավորների ինքնության մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Վթարի պատճառները ճշտվում են:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG