Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը Արթիկում շտաբ է բացել


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երեքշաբթի օրը Արթիկում շտաբ է բացել:

2008 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամն էր, որ ՀԱԿ-ը Արթիկում շտաբ է բացում, որը նաեւ նոր համակարգող ունի: Ընդհանուր առմամբ ՀԱԿ-ը մարզերում արդեն 30 շտաբ է ձեւավորել:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքով` շտաբերի առաքելությունը ցանց ստեղծելն է, որ թույլ կտա «ՀԱԿ-ին շփվել ժողովրդի հետ եւ ստեղծել այն թիմերը, որոնք կռիվ են տալու գալիք ընտրություններում»:

Զուրաբյանը եւ ՀԱԿ-ի Արթիկի անդամները զրուցեցին ներքաղաքական իրողությունների եւ հնարավոր զարգացումների շուրջ: ՀԱԿ համակարգողի համոզմամբ` ընտրությունները լինելու են արտահերթ: Ներքաղաքական սցենարներից ամենահավանականը Զուրաբյանը համարեց «թավշյա հեղափոխությունը», որը, ըստ նրա, հենց իշխանության ընտրությունն է:

«Իրականում ռեժիմն է որոշում` որ տարբերակով է գնում: Այսօր, փառք աստծո, ռեժիմը որոշել է գնալ թավշյա հեղափոխության տարբերակով, եւ ինչքան որ դա հնարավոր է, պետք է այդ ճանապարհով շարժվենք, որովհետեւ դա իրականում լավագույն ճանապարհն է, բայց մենք մեր զգոնությունը չպետք է կորցնենք», - ասաց Զուրաբյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG