Մատչելիության հղումներ

Երեւանի թիվ 114 ավագ դպրոցում մեկնարկեց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու համար նախատեսված քննական գործընթացի երկրորդ փուլը, որին մասնակցում է 1066 մարդ` Երեւանից եւ մարզերից:

Տնօրենների քննությունները կազմակերպվում են երկու փուլով` թեսթային եւ բանավոր. առաջին փուլում 90 եւ ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդներն իրավունք են ստանում մասնակցել բանավոր փուլին: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երաշխավորեց քննական գործընթացի անաչառությունն ու հանձնաժողովի օբյեկտիվությունը:

Քննությունները հաջողությամբ հանձնած հավակնորդը կստանա հավաստագիր, որը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարվա ընթացքում ՀՀ տարածքում գործող ցանկացած պետական դպրոցում առաջադրվել եւ ընտրվել տնօրեն։

Առաջին փուլը կայացել է փետրվարի 23-ից մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, որի ժամանակ վերապատրաստմանը մասնակցել է 450 մարդ, նրանցից 360-ը մասնակցել են քննություններին, սակայն քննական միավորների շեմը հաղթահարել եւ հավաստագրեր ստացել են 267-ը:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG