Մատչելիության հղումներ

logo-print

Հունգարիայի խորհրդարանի նախագահը սկսեց այցը Հայաստան


«Հայաստանը կարեւորում է Եվրոպայի հետ ինտեգրումը, եւ այն մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է», - հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով Երեւան ժամանած Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի խորհրդարանի նախագահը կարեւորել է Հունգարիայի հետ գործակցության ակտիվացումը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ուղղություններով:

Լասլո Կյովերը նույնպես անհրաժեշտ է համարել երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում` ընդգծելով, որ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա:

Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձել նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

Այս համատեքստում Աբրահամյանը շեշտել է, որ հակամարտությունները պետք լուծվեն խաղաղ բանակցությունների արդյունքում, եւ պատերազմը 21-րդ դարում խնդիրների լուծման հնարավորություն չէ:

Կյովերը հույս է հայտնել, որ տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծումները կտրվեն խաղաղ, բանակցային ճանապարհով` բացառելով ռազմական միջամտությունը:

Կողմերը համակարծիք էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափ պետք է լինի ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, հաղորդում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG