Մատչելիության հղումներ

Շվարցենեգերը կնոջից բաժանվել է արտամուսնական որդու պատճառով


Առնոլդ Շվարցենեգեր

Առնոլդ Շվարցենեգեր

Հոլիվուդյան հայտնի կինոդերասան, ԱՄՆ–ի Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը բաժանվել է կնոջից, երբ հայտնի է դարձել այն մասին, որ նա 10–ամյա որդի ունի այլ կնոջից։

Առնոլդ Շվարցենեգերը եւ նրա կինը՝ Մարիա Շրայվերը, 25 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են, երբ Շվարցենեգերը կնոջը խոստովանել է, որ իրենց տանը որպես սպասուհի աշխատած մի կնոջից որդի ունի, հաղորդում է Los Angeles Times–ը:

«Ես հասկանում եմ ատելության եւ հիասթափության զգացումները, որ իմ ընկերների եւ հարազատների մոտ եմ առաջացրել: Ես արդարացում չունեմ, ես ամբողջովին ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունն այն ցավի համար, որը պատճառել եմ: Ես արդեն ներողություն եմ խնդրել Մարիայից, իմ երեխաներից եւ իմ ընտանիքից: Ես խորապես ցավում եմ: Ես խնդրում եմ լրատվամիջոցներին հարգանքով վերաբերվել իմ կնոջը եւ երեխաներին այս բարդ ժամանակահատվածում»,- թերթում հրապարակված հայտարարության մեջ ասել է Շվարցենեգերը։

Los Angeles Times–ը չի նշում ոչ Շվարցենեգերի որդու, ոչ նրա մոր անունները, հայտնելով, սակայն, որ սպասուհին Շվարցենեգերների տանն աշխատել է ավելի քան 20 տարի եւ ինքնակամ ազատվել աշխատանքից հունվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG